Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար՝ ազատվելով ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Արարատ Մելքումյանը, որը ապրիլյան պատերազմից հետո պարգևատրվել էր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: