Մխիթարյանը շատ լավ խաղ անցկացրեց. Արսենալի գլխավոր մարզիչ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` շվեդական «Էստերսունդի» հետ անցկացրած խաղը, որում իր սաները 3:0 հաշվով հաղթանակ են տարել:
Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին.
«Նա շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց դաշտում, կարծում եմ` լավ խաղ էր Մխիթարյանի կատարմամբ: Նա աստիճանաբար հարմարվում է թիմին: Լավ խաղ անցկացրեց»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: