Մենք կպայքարենք մինչև վերջ. Մխիթարյանը՝ Արսենալի խաղի մասին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց շվեդական «Էստերսունդին»:
«Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ փաստացի գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Էստերզունդը երկար դադարից հետո իր առաջին հանդիպումն էր անցկացնում: Մենք մոտեցել ենք այս խաղին ավելի պատրաստված, քանի որ հանդիպումներ ենք անցկացրել ներքին առաջնությունում», BBC-ի փոխանցմամբ կիսվել է Մխիթարյանը
«Արսենալը» կարող է նվաճել Եվրոպա լիգայի գավաթը հարցին Մխիթարյանը պատասխանել է.
«Ինչու ոչ: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կտեսնենք, թե ինչ կստացվի»: