Ձմեռային Օլիմպիական խաղերի բացարձակ առաջատարն է մնում Գերմանիայի թիմը
Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է առաջին տեղում ընթանալ Փհենչհան 2018-ի մեդալային հաշվարում: Այսօր՝ փետրվարի 15-ին, ոսկե մեդալների քանակը հասցրել է 9-ի: Ունի նաեւ 2 արծաթ եւ 4 բրոնզ:
2-րդ հորիզոնական է բարձրացել Նորվեգիան: Ունի 6 ոսկի, 7 արծաթ, 4 բրոնզ: Հոլանդիան 3-րդն է 5 ոսկով, 5 արծաթով ու 2 բրոնզով:
Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին: