«Փյունիկ»-ը 11 գոլով հաղթել է Կիպրոսի թիմին
Երևանի «Փյունիկն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում:
Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստներն ընկերական առաջին հանդիպումն են անցկացրել՝ մրցելով Կիպրոսի «Այա Նապայի» հետ: Խաղն ավարտվել է երևանյան ակումբի հաղթանակով՝ 11:1 հաշվով:
Պոկեր է ձևակերպել Պետրոս Ավետիսյանը, դուբլ՝ Արթուր Քարտաշյանը, մեկական անգամ աչքի են ընկել Էրիկ Վարդանյանը, Նարեկ Ասլանյանը, Արթուր Նադիրյանը, Արմեն Մանուչարյանը և Ռոբերտ Հակոբյանը: