«Ուրախ եմ իրենց համար». Շարմազանովը՝ «Ելք»-ի առաջադրած վարչապետի թեկնածուի մասին
Մրցակցություն չի կարող լինել։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Ելք» դաշինքից վարչապետի թեկնածու առաջադրելու լուրերը։
«Ուրախ եմ իրենց համար»,- ասել է Շարմազանովը և հավելել. ««Ելք»-ի մեր հարգելի գործընկերները հայտնել են, որ վարչապետ են առաջադրելու խմբակցության ղեկավարին (Նիկոլ Փաշինյանին-խմբ.)»։
Ըստ Շարմազանովի, մրցակցություն չի կարող լինել, որովհետև վարչապետ ընտրվում է այն անձը, որը վայելում է քաղաքական մեծամասնության աջակցությունը։ «Մի մոռացեք, որ 55 պատգամավոր մենք ունենք, յոթն էլ մեր կոալիցիոն գործընկեր դաշնակցությունը»։