Տնտեսական խնդրի լուծման համար կան օրինագծի ընդունումից բացի այլ ուղիներ. Արամ Սարգսյան
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին «Ելք» դաշինքի՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկամն ժամանակ՝ դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը բացառապես տնտեսության շրջանակներում քննարկելը սխալ է:
«Հայաստանում փորձում են համապատասխան պայմաններ ստեղծել ներդրումների ներգրավման համար, և այդ նպատակով բարենպաստ պայմաններ են ստեղծում հանրապետություն որոշակի տեխնիկական միջոցներ ներկրելու համար, բայց կան նաև խնդրի լուծման այլ ուղիներ»,- ասաց Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ի նկատի ունի հանրապետությունում գոյություն ունեցող ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու կառավարումը:
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը բազմիցս ասել է կառավարությանն այն մեխանիզմների և ռեսուրսների մասին, որոնք կարող են օգտագործվել լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար, սակայն իշխանություններն այլ ճանապարհով են գնացել՝ հաշվի չառնելով և չնկատելով այդ առաջարկները: