Աբովյանի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է ժամը 14:25-ին: Այրվել է արտահոսած գազ: