Հայտնի է Դավթաշենի կամրջից նետված մոր և 9-ամյա դստեր ինքնությունը. նոր մանրամասներ
Փետրվարի 15-ին, ժամը 14:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 1981 թ. ծնված Գայանե Հ.-ի և 2009 թ. ծնված Անահիտ Հ.-ի դիերը:
Մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից: