Ավստրալիայի վարչապետն արգելել է նախարարներին սեռական կապ ունենալ աշխատակիցների հետ
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Տերնբուլլը որոշել է պաշտոնապես ավստրալական կառավարության անդամներին արգելել սեռական հարաբերություններ ունենալ գերատեսչության աշխատակիցների հետ: Այս մասին գրում է «The Independent»-ը:
Ինչպես նշվում է‚ որոշումը՝ վարքը փոխելու մասին‚ կայացվել է սեքս-սկանդալից հետ: Ինչպես պարզվել է‚ փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը սիրային կապ է ունեցել գերատեսչության աշխատակցուհու հետ‚ մինչդեռ արդեն 24 տարի է‚ ինչ ամուսնացած է:
«Նախարարները‚ անկախ այն բանից‚ ամուսնացած են‚ թե ոչ‚ չպետք է ինտիմ հարաբերությունների մեջ մտնեն այլ աշխատակիցների հետ: Դա վատ վարք է աշխատավայրում: Եվ բոլորը գիտեն‚ որ դրանք ոչ մի լավ բանի չեն բերի»‚- ասել է Տերնբուլը: