Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և կողաշրջվել. կա վիրավոր
Երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում 25-ամյա Ալբերտ Աբգարյանը իր վարած Opel մակնիշի 35 AR 973 համարանիշի ավտոմեքենայով բախվել է շինության պատին, այնուհետև կողաշրջվելով հայտնվել ճանապարհին:
Shamshyan.com-ի տեղեկություններով` վթարի հետևանքով վարորդ Ա. Աբգարյանին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: