ՀԱՀ նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին
ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնից հեռանում է, հայտնում է Reuters-ը:
Նման որոշումը պայմանավորված է իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության պահանջով:
Իր 30 րոպե տևողությամբ ուղերձում 75-ամյա Զուման հայտարարել է, որ կուսակցության որոշման հետ, այնուամենայնիվ, համաձայն չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը Զումային 48 ժամ էր հատկացրել, որպեսզի նա իր պաշտոնը կամավոր լքի: