Աշտարակ-Երևան ճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Mercedes-ը բախվել է Volkswagen Touareg-ին
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Mercedes մակնիշի 35 LT 928 համարանիշի ավտոմեքենան բախվել է Volkswagen Tuareg մակնիշի 34 UM 475 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքությունը: