Սաակաշվիլին Նիդերլանդներում անձը հաստատող փաստաթուղթ է ստացել
Լեհաստանին արտահանձնվելուց հետո ուկրաինական քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին այսօր անձնը հաստատող փաստաթուղթ է ստացել՝ Նիդերլանդներ ժամանելով: Այս մասին գրում է Nv.ua-ն:
Համապատասխան լուսանկարը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա հավելել է, որ գործընթացը մի քանի րոպե է տևել, իսկ այդ փաստաթուղթն իրավունք է տալիս Եվրամիությունում ապրելու և աշխատելու: Սակայն նա ընդգծել է, որ ուկրանական անձնագիրը նա մտադիր է վերականգնել: «Սակայն ես ինչպես երբեք վճռական եմ մտադրված իմ ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու հարցում»,- նշել է նա: