Մենչը գնացել է «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը դիտելու
Դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Մադրիդում է: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Գնացել է «Ռեալի» հանդիպումը նայելու: Այսօր՝ փետրվարի 14-ին, Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում «արքայական ակումբը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունելու է ՊՍԺ-ին: Երեկ Մենչն իր մեկնելու նպատակի մասին նույնպես գրառում էր կատարել:
«Վաղը Ֆրանկֆուրտից 1 օրով մեկնում եմ Մադրիդ՝ իրականացնելու իմ երազանքը: Մանկուց լինելով «Ռեալ Մադրիդի» երկրպագու, միշտ ցանկացել եմ նրանց մասնակցությամբ որեւէ խաղ նայել հենց մարզադաշտից: Այդ օրը եկավ: Միշտ ցանկացել եմ մարզադաշտում լինել հորս հետ, բայց դա, ցավոք սրտի, չեմ կարող անել: Պա՛պ ջան, գիտեմ՝ որքան կուրախանայիր, եթե իմանայիր, որ գնում եմ Մադրիդ «Ռեալի» խաղին: Միևնույն է, դու միշտ ինձ հետ ես ու ինձ հետ նայելու ես»,- գրել է նա: