Հայաստանն այս գարնանն ամենառոմանտիկ ուղղությունների առաջին հնգյակում է
Ավիատոմսերի որոնման Aviasales ծառայությունը հրապարակել է այս գարնանը զույգերի համար ամենառոմանտիկ ուղղությունների տասնյակը, որում տեղ է գտել նաև Հայաստանը: Այս մասին հաղորդում է tourism.interfax.ru-ն:
Հայաստանն այս ցուցակում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Ամենառոմանտիկ զբոսաշրջային ուղղությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, ցանկում տեղ են գտել նաև Թաիլանդը, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Վրաստանը, Գերմանիան, Չեխիան ու Ֆրանսիան: