Ես սիրում եմ խաղալ Օբամեյանգի հետ. Հենրիխ Մխիթարյան
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է դարձյալ հանդես գալ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ նույն թիմում:
«Մենք միասին մարզվելու համար քիչ ժամանակ էինք ունեցել: Օբամեյանգը խաղից երկու օր առաջ միացավ մեզ և ընդամենը երկու մարզում ունեցավ: Մտածում էի, որ Դորտմունդից հետո մենք միայն երևակայությամբ կարող ենք միասին խաղալ, և հիմա շատ ուրախ եմ, որ դարձյալ միասին ենք: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա իմ լավագույն ընկերներից և ակումբակիցներից է, ում հետ խաղացել եմ երբևէ: Ես երջանիկ եմ, որ նա այստեղ է: Կարծում եմ, որ ակումբի երկրպագուներն էլ ուրախ են նրան տեսնել «Արսենալի» խաղաշապիկով: Ես սիրում եմ խաղալ նրա հետ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը: