«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Գոռ Ղլեչյան. Tert.am
Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ըստ նրա՝ այս պահին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ համատեղ միջոցառումներ է ձեռնարկում՝ վթարված կոյուղագիծը կառուցելու և շահագործելու համար:
«Մենք, իհարկե, «Վեոլիա Ջուր» ընկերության հետ վաղուց ենք ունեցել այս խնդրի շուրջ քննարկումներ և պայմանավորվածություններ, սակայն հիմա արդեն ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումները՝ խողովակները և մյուս պարագաները, որպեսզի աշխատանքները սկսվեն»,-ասաց նա:
Ըստ Ղլեչյանի՝ կոյուղու վերակառուցման աշխատանքներում կներգրավվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները:
Մանրամասները` այստեղ.