Բելառուս ընտանիքի 16 քառ. մետրանոց կոմպակտ տունը (տեսանյութ)
Բելառուս ընտանիքը իր դպրոցական երեխայի հետ կոմպակտ գյուղական տուն է տեղափոխվել‚ որի մակերեսը ընդամենը 16 քառ. մ է կազմում‚ հայտնում է РИА Новости-ն:
Մեկ հարկանի տունը Վիկտոր Օսկիրկոն՝ տան գլուխը‚ միայնակ է կառուցել: Կառուցման համար նրանից պահանջվել է 2000 դոլար: Պրոյեկտի գաղափարը նա փոխառել է գերմանացի ճարտարապետից‚ ով կոմպակտ տներ է պատրաստում ուսանողների համար:
Տունը ունի բարձրության երեք աստիճան‚ որոնց վրա հնարավոր է դարձել տեղավորել ննջարանը‚ խոհանոցը և նույնիսկ զուգարանը՝ լոգարանի հետ միացված: Ճիշտ է՝ մի փոքր դժվարություն է տալիս զուգարանին նստած լողանալը: Սակայն ընտանիքը ի վերջո սեփական տունն է ձեռք բերել և դադարել գումարներ ծախսել վարձակալման վրա: