«Ես լուրջ կմտածեմ դրա մասին». Արմեն Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հետ միասին քաղհասարակությանը հանդիպելու մասին
ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը լրջորեն կմտածի քաղաքացիական հասարակության հետ «Ելք» խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արտակ Զեյնալյանի հետ միասին հանդիպելու առաջարկի մասին:
«Ես լուրջ կմտածեմ դրա մասին և կհայտնեմ»,- այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքացիական հասարակության շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ առաջարկել էին ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին և «Ելք» խմբակցության նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին միառժամանակ հանդիպել քաղաքացիական հասարակության հետ։