Նուբարաշենում կոյուղաջրերը լցվում են ՔԿՀ-ի պատժախուց. Զարուհի Հովհաննիսյան
Նուբարաշենում կոյուղաջրերը լցվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց, որտեղ նաեւ հացադուլավոր դատապարտյալներ կան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Երեւանի ավագանու նիստում նախօրեին «Երկիր Ծիրանի» խմբացկության անդամների իրականացրած ակցիային, նա նշեց, որ ինչ-որ առումով նրանց նման քայլի դրդել է հասարակությունը, որովհետեւ այն մարդիկ, որոնք ապրում են Նուբարաշենում եւ ամեն օր առնչվում են այդ խնդրին, այլեւս որեւէ ատյան չի մնացել, որ բարձրաձայնեն:
«Այդ մասին խոսել են նաեւ իրավապաշտպանները, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկում, որտեղ գտնվում է պատժախուցը, լցվում են կոյուղաջրեր եւ մարդիկ ստիպված են լինում անգամ հացադուլի պայմաններում շնչել այդ օդը»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը, ապա դիմելով ասուլիսին ներկա «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ ասաց. «Կներեք, ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից եւ դուք լուծումներ փորձեիք գնել եւ միայայիք հարցը բարձրացնողներին, ոչ թե դատապարտեիք նրանց բավական հստակ ձեւակերպված ակցիան»: