Խոշոր ավտովթար Երևանում. «Շեն Դեկոր» խանութ-սրահի դիմաց 22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է կայանված Honda-ին և «24»-ին (լուսանկարներ)
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն Դեկոր» խանութ-սրահի դիմաց, 22-ամյա Հայկ Խաչատրյանը իր վարած Nissan Teana մակնիշի 35 MV 573 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Honda մակնիշի 71 SG 007 համարանիշի և ГАЗ 2410 մակնիշի 62 OU 233 համարանիշի ավտոմեքենաներին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է մյուս մեքենաների սեփականատերերի ինքնությունը: