Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի պատճառով կավարտի՞ կինոկարիերան
Չնայած այն հանգամանքին, որ Ջոլիի և Փիթի միջև հարաբերությունները դեռևս պահպանած են (զույգը դեռ ամուսնացած է), Ջոլին պատրաստ է որոշում կայացնել‚ Լոս Անջելեսից Լոնդոն տեղափոխվել և զբաղվել քաղաքականությամբ: Ինչպես տեղեկացնում են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները՝ նա չի ցանկանում նույն քաղաքում ապրել Փիթի հետ և պարբերաբար տեսնել նրան: Այս մասին գրում է elle.ru-ն:
Հիմա նա պատրաստ է հրաժարվել իր կարիերայից‚ զբաղվել քաղաքականությամբ և վերջնականապես տեղափոխվել Լոնդոն: Այնտեղ նախատեսում է աշխատել որպես փախստականների խորհրդատու Մեծ Բրիտանիայի կառավարությունում:
Վերջերս հայտնի դարձավ‚ որ դատարանը երկարաձգել է զույգի ձեռք բերած համաձայնագիրը և երեխաները պարբերաբար շփվում են իրենց հոր հետ‚ բայց ապրում են իրենց մոր հետ: Ջոլիին դուր չի եկել‚ որ Փիթը հարաբերություններ էր հաստատել Ջենիֆեր Էնիսթոնի հետ և իր նախկին ընկերուհուն ծանոթացրել է երեխաների հետ: Այս միջադեպից հետո Ջոլին վերցրել է երեխաներին և հեռացել Հորդանան‚ ինչը դուր չի եկել Փիթին:
Ակնհայտ է‚ որ Լոնդոն տեղափոխվելու որոշումը նոր տարաձայնությունների առիթ կդառնա զույգի համար: