Այս փոքրիկը բախտավոր աստղի տակ է ծնվել. հաստաբուն ծառն ընկավ նրա վրա (տեսանյութ)
Տեսախցիկը նկարահանել է տեղացիներին, ովքեր նայում են վերև և քննարկում, թե որ կողմ է ընկնելու արմավենու հաստաբուն ծառը: Ժառի ընկնելն առաջինը նկատել են երեխաները, իսկ մեծահասակները՝ նկատելուց հետո անմիջապես տարբեր կողմեր են վազել: Այս մասին հաղորդում է New York Post-ն:
Տոնգ Գոսուների անունով մի տղա, ով չի հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, կանգնած է մնացել իր տեղում: Այդ ժամանակ ծառը բառացիորեն ընկել է երեխայից 1 սմ հեռավորության վրա:
«Երբ տեսա, թե ինչպես է ծառն ընկնում երեխայիս վրա, այդ ժամանակ իմ սիրտը դադարեց աշխատել»,- ասել է երեխայի մայրը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, երեխան ոչ մի մարմնական վնասվածք չի ստացել, նա նույնիսկ չի հասցրել վախենալ: