Դահուկորդ ենք ուղարկում օլիմպիադայի՝ առանց դահուկի
Դահուկորդ ենք ուղարկում օլիմպիադայի, բայց արի ու տես, որ առանց պահեստային դահուկի, քանի որ ֆեդերացիայի նախագահը արդեն որոշել էր, որ նույնիսկ ամենալավ դահուկներով երիտասարդը վերջին տեղն էր զբաղեցնելու:
Այսպիսով , նոր-նոր կյանք մտնող ու պրոֆեսիոնալ սպորտում առաջին քայլերը անող երիտասարդին հոգեպես կոտրում են պետական մակարդակով: Սպորտի նախարարությունն էլ մի արդարանում է, թե բա արդեն ինքնաթիռի մեջ է դահուկները ուղարկում ենք, ու ջանդամ, որ տղան 6 օր չի կարողացել պարապել:
Ժամանակին էլ նույն այս նախարարությունից կրճատեցին որոշ մարդկանց, որոնք մեր աչքի առաջ իսկական աշխատանք էին կատարում սպորտի և երիտասարդության համար:
Որովհետև երկիրը ու դրա ներկայացնելը դարձրել են ըստ քմահաճույքի, արդեն այնպիսի մակարդակով, որ թքած ունեն , թե օլիմպիադայում պետություն ներկայացնող մարզիկը ինչպես հանդես կգա, եթե իրանց բարեկամը կամ հարազատը չի, ուրեմն թող գնա ու ձախողվի, թող կոտրվի, թող սկսի մտածել Հայաստանից հեռու փախնելու ու հաջողության հասնելու մասին:
Հիմա , որ այս տղան, վաղը որոշի մեկ այլ երկրի կազմում հանդես գա, հաստատ այս նույն պաշտոնյանները խոհափիլիսոփայական ելույթ կունենան ու կրկին հայրենասիրություն կքարոզեն:
Երանի ձեզ էլի, առանց դահուկ դահուկորդ եք ուղարկել օլիմպիադա, դա է ձեր դեմքը, ձեր թասիբը ու ինքնասիրությունը: Երկիր եք ներկայացնում, ախր ձեր ներկայացրած երկրից մարդու սիրտա խառնում:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: