Այն ինչ կատարվեց, գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսին, երբ հարձակվում էին հայ պատգամավոր Կարո Փայլյանի վրա
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել այսօր Երևանի քաղաքապետրանում տեղի ունեցած միջադեպին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամի նկատմամբ բռնության դատապարտման հայտարարությամբ:
«13.02.2018թ.-ի Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի սպանդի հետևանքով զբաղեցրած, անձի ֆասով շոումեն Գոռ Վարդանյանի գլխավորությամբ՝ մի քանի տասնյակ կատաղած «Հանրապետական» կուսակցություն կոչված երիտ ոհմակը հարձակվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության երեք կանանց վրա, և միայն «Ելք» դաշինքի տղաների միջամտությամբ կանխվեց շատ ավելի վտանգավոր հետևանքները:
Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին մի քանի տասնյակ այսպես կոչված Մարտին Վարդազարյանի, Լևոն Իգիթյանի նման մտավորականների ներկայությամբ, գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսին, երբ հարձակվում էին հայ պատգամավոր Կարո Փայլյանի վրա:
ԺՀԿ-ն դատապարտում է Հանրապետական կուսակցության հերթական ոտնձգությունը և իր համերաշխությունը հայտնում «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, միաժամանակ, կոչ ենք անում հայ հասարակությանը այլևս չհանդուրժել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի արյունով սերված վարչախմբին»,-ասված է հայտարարության տեքստում: