29-ամյա վարորդը Աբովյանի «գաի պոստի» մոտ ВАЗ 21130 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. վարորդը նույնպես տեղափոխվեց հիվանդանոց.
Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 29-ամյա Միքայել Մնացականյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ, իր վարած ВАЗ 21130 մակնիշի 35 CQ 689 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները քաղաքացիների, իսկ այնուհետև՝ դեպքի վայր ժամանած շտախօգնության բժիշկների օգնությամբ տեղափոխվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա. Պետրոսյանն ու Հ. Գալստյանը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Քիչ առաջ հիվանդանոց տեղափոխվեց նաև վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է:
Մանրամասներն՝ այստեղ: