Մեդիայի շնորհիվ քաղաքապետարանը դարձավ ակցիայի համահեղինակը
Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանը դարձավ նյուզմեյքեր: Սեփական կամքով չէ, այլ կտրուկ միջամտության շնորհիվ, քաղաքապետարանի այս տարվա առաջին նիստը հետաքրքրեց բոլոր երևանցիներին, ինչը չլսված մի բան էր Երևանի և անգամ մարզերի համար: Այս մասին գրում է Media.am-ը:
«Երկիր ծիրանի» կուսակցության երկու անդամ (հետագա գործողությունները ցույց տվեցին, որ կարևոր է նշել նրանց կին լինելը) բժշկական դիմակներով ու բժշկական ձեռնոցներով մուտք գործեցին քաղաքապետարանի նիստերի սրահ ու ապակյա տարաներով ինչ-որ հեղուկ թափեցին հատակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիմաց:
«Դեմն առեք, դեմն առեք… »,- հրահանգեց Տարոն Մարգարյանը, և վրա հասավ խառնաշփոթը, «վնասազերծումը» ու, ի վերջո, ամոթը:
Քանի որ դահլիճում ներկա էին բազմաթիվ լրագրողներ, դեպքը, հրմշտոցը, երկու կանանց ակցիոնիստական քայլն ու նրանց հանդեպ կիրառված բռնությունը տեսագրեցին ու հեռարձակեցին բոլոր լրատվամիջոցները:
Եվ պարզ դարձավ, որ նիստը այլևս նստակյաց չէ, ոտքի կանգնած ու սեփական (նաև պետական) անդորրը պաշտպանելու ցանկությամբ տոգորված մի խումբ կոստյումավոր ավագանու անդամներն ու նրանց թիկնապահները (կրկին կոստյումավոր) դուրս հանեցին քաղաքապետարանի ավագանու անդամ Մարինե Խաչատրյանին՝ հարվածելով, հրելով, ապտակելով ու քաշելով մազերից:
Տպավորություն էր, որ նիստի մասնակիցներն այնքան էին վախեցել մուգ գույնի հեղուկից, որ պատրաստ էին ոչնչացնել ավագանու իրենց գործընկերոջը:
Տարաների պարունակությունը սկզբում անհայտ էր:
«Երկիր ծիրանիի» ավագանին «կիսլատա» էր «նվեր» բերել քաղաքապետին»,- հայտնեց 1am-ը:
Մանրամասներն՝ այստեղ: