Տղամարդը թողել է իր կնոջը՝ կարծելով‚ որ նա կախարդ է. աչքերից արյուն էր հոսում (տեսանյութ)
Հնդկական Բիխարխաս նահանգի բնակչուհին հազվադեպ հանդիպող հիվանդություն ունի՝ հեմատոհիդրող‚ որը հանդիպում է տասը միլիոն մարդուց մեկի մոտ: Դա պաթոլոգիական վիճակ է‚ որի դեպքում քրտինքը խառնվում է արյան հետ և հոսում է մաշկի անվնաս մասով: Այն արտահայտվում է ուժեղ հոգեբանական լարվածության ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Star»-ին:
Հիվանդության պատճառով 21-ամյա Գիտայի ամուսինը թողել է նրան: Երբ նա տեսել է արյունը‚ որը հոսել է սիրելիի աչքերից‚ նրան կախարդ է անվանել և հեռացել ընտանիքից: Այժմ‚ աղջկա հոր խոսքով‚ նրա վիճակն օր օրի վատանում է: Նա նաև հավելել է‚ որ արյունը սկսել է նաև հոսել մարմնի այլ մասերից: