«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը քիչ առաջ լքեց նիստերի դահլիճը:
Իրենց որոշումը ներկայացնելիս՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կրկին հիշեցրեց այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին:
«Դուք ողորմելի, ծիծաղելի անձնավորություններ եք, որ պաշտպանվում եք ոստիկաններով, ոստիկանական ուժով: Դուք այնպես եք արել, որ մարդիկ գաղթեն այս երկրից, ձեր վարքագիծը ոչնչով չի տարբերվում Օսմանյան կայսրության գործողություններից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իրենք ՀՀԿ-ականների առողջության նկատմամբ ոտնձգություն չեն արել, քանի որ իրենք «հումանիստներ» են:
«Մենք չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառենք: Այստեղ թափված հյութը 25 տարվա արտաթորանքն է, որը քիմիական բաղադրություն չուներ, բնական բաղադրություն ուներ: Այսքանով ավարտում ենք մեր աշխատանքներն այսօրվա նիստում»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հանրապետականներն ընդունեցին ծափահարություններով: