Հացադուլ հայտարարած դասախոսին դասադուլով միացել են ուսանողները (լուսանկարներ)
Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանի պայքարին միացել են նաև ուսանողները։
Արդեն տեղեկացրել ենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի գործողությունների դեմ բողոքելով, դասախոս Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Նրան են միացել նաև բուհի ուսանողները՝ դասադուլով։
«Շիրակի պետական համալսարանի ուսանողներս, ի աջակցություն Պատմության և փիլիսոփայութան ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի, ով աչքի է ընկնում իր բացառիկ մարդկային որակներով և գիտական ուսումնասիրությունների շնորհիվ, մեծ ներդրում ունի բուհի բարձր հեղինակության ապահովման մեջ և մեր՝ ուսանողներիս պահանջների բավարարման համար հայտարարում ենք դասադուլ», - հայտարարել են ուսանողները։
Ի թիվս այլ հարցերի, ուսանողները պահանջում են, որպեսզի Կրթության և գիտության Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն ուշադրություն դարձնեն և բավարարեն Հովհաննես Խորիկյանի օրինական պահանջները։