ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի խոսել. Նիկոլ Փաշինյան
Երևանի ավագանիում այսօր տեղի ունեցածը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի (և պետք) խոսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել և փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից: