Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ. հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամին
Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել:
Բանն այն է, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում նուբարաշենի տարածքում:
«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն, որի ժամանակջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից:
Երևանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները փորձում էին բաժանել կռվողներին:
Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ և փորձում են դուրս բերել «Երկիր Ծիրանիի» անդամներին: