Honda Motor-ը 350 հազար ավտոմեքենա է հետ կանչել` շարժիչի անսարգության պատճառով
Ճապոնական ավտոարտադրող Honda Motor-ը մտադիր է չինական շուկայից հետ կանչել մոտավորապես 350 հազար CR-V- ի և Civic մոդելների ավտմեքենաներ` շարժիչի անսարքության պատճառով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն` հղում տալով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ ձմեռային սեզոնի սկսվելուց հետո սեփականատերերը սկսել են մասսայաբար բողոքել ավտոմեքենաների վատ տեխնիկական վիճակից: Մասնավորապես, նրանք նշել են, որ մեքենայում բենզինի տհաճ հոտ է տարածվում:
Ընկերությունից տեղեկացրել են, որ խնդիրը վառելիքի ներարկման հետ է կապված:
Հարկ է նշել, որ Չինաստանի կառավարությունը 2013 թ.-ից սկսեց խստացնել ուղևորատար ավտոմեքենաների որակի պահանջները: Այդ ժամանակից ի վեր, թերի ավտոմեքենաների ամսական դուրսբերումը մեծացել է: Անցյալ տարվա սեպտեմբերից Չինաստանում ավելի քան 9 մլն 600 հազար ավտոմեքենա է դուրս բերվել: