ՌԴ Պետդումայում Հայաստանին նվիրված ցուցահանդես կբացվի
Փետրվարի 13-15-ը ՀՀ պատվիրակությունը՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ պաշտոնական այցով կլինի Մոսկվայում: Այս մասին գրել է Rusarminfo.ru-ն:
Պատվիրակությունը ՌԴ Պետդումայում կմասնակցի ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Ինչպես հաղորդվում է, այցի շրջանակում պատվիրակությունը կհանդիպի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: