Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ...

Շրջակա միջավայրի վնասները և Ամուլսարի օգուտները

Յուրաքանչյուր ոք ունի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք: Եվ այս իրավունքի պաշտպանությանն է ուղղված Ամուլսարի հանքավայրի բացման շուրջ ստեղծված ակտիվ քաղաքացիների, բնապահպանների և մասնագետների բողոքն ու մտահոգությունը։

Առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը սահմանվում է թե՛ միջազգային, թե՛ ներպետական մակարդակներով։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948թ․) 25-րդ հոդվածը՝ թեկուզ հպանցիկ, բայց սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են նրա ու նրա ընտանիքի առողջության և բարեկեցության ապահովման համար: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագրի 12-րդ հոդվածով էլ սահմանվում է ֆիզիկական և հոգեբանական առողջության հասանելի բարձրագույն մակարդակի իրավունքը, որին հասնելու միջոցներից մեկը արտաքին միջավայրի և արդյունաբերության մեջ աշխատանքի հիգիենայի բոլոր կողմերի բարելավումն է։ Մարդու այս իրավունքը և դրանից բխող այլ իրավունքները սահմանվում են նաև Ռիոյի հռչակագրով և Օրհուսի կոնվենցիայով։

Բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքը դրսևորվում է նրա՝ ապահով և անվտանգ բնակլիմայական պայմաններում գոյատևելով, բարենպաստ շրջակա միջավայրի երաշխավորմանը մասնակցելով, ինչպես նաև մյուսներից պահանջելով, որպեսզի նրանք պահպանեն իրավունքի այն նորմերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը։

ՀՀ նախկին Սահմանադրության 33․2-րդ հոդվածով սահմանվում էր․ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը: Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»:

Իսկ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ նոր Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին կետով ասվում է, որ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև: Իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ասվում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին: Ստացվում է, որ մեր Սահմանադրությամբ ինչ-որ տեղ կասկածի տակ է դրվում մարդու՝ առողջ և մաքուր միջավայրում ապրելու իրավունքը, քանի որ առաջնային է դառնում տնետեսական կողմը, որի հիմքը կայուն զարգացման հայեցակարգն է։

Մոտակա տասը տարում «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որի 100% բաժնետերը Լիդիան Ինթերնեյշնլ ԲԲԸ-ն է, պատրաստվում է ոսկեբեր քվարցիտներից ցիանիդային լուծույթով կորզել ոսկի և արծաթ։ Այս ընկերությունը, չունենալով ոչ մի փորձ հանքարդյունահանման ոլորտում, փորձել է շահագործել Վրաստանում, Կոսովոյում և Թուրքիայում գտնվող հանքավայրեր, սակայն գործունեությունը չի տեղափոխվել ակտիվ փուլ։ «Լիդիան Արմենիա» ընկերությանը հաջողվեց Հայաստանում ստանալ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն։

Այս որոշումը առաջ քաշեց բնապահպաննների, ոլորտի մասնագետների մտահոգու-թյունները՝ կապված հանքարդյունաբերության հետևանքով առաջացած մի շարք էկոլոգիական խնդիրների հետ, որոնցով և խախտվում է մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը։

Ամուլսարը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածում՝ Սյունիքի և Վայոց Ձորի սահմանում։ Այս տարածքը կարևոր նշանակություն ունի մեր երկրի ջրերի ձևավորման համար։ Ամուլսարի տարածքում են գտնվում Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, և այստեղով են հոսում Որոտան ու Արփա գետերը, որոնք կազմումում են Սևանա լճի ջրահավաք ավազանը։ Եվ այս գետերի ու ջրամբարների աղտոտումը կլինի անխուսափելի, եթե շահագործման հանձնվի հանքը։ Վտանգի մեջ են նաև Ջերմուկի հանքային ջրերը, որոնք սկզբնավորվում են Ամուլսարի տարածաշրջանում։ Նման պարագայում խախտվում են ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ, 104-րդ, 108-րդ և «Սևանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածները։

Ի հակադարձ սրան «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր պաշտոնական կայքում նշում է, որ Ջերմուկի հանքային ջրերը հոսում են բոլորովին այլ ջրատար համակարգից, որը չի համընկնում Ամուլսար ծրագրի համակարգի հետ: Այլ կերպ ասած Ջերմուկի և Ամուլսարի ջրային աղբյուրների միջև ֆիզիկական կապը բացակայում է:

Իսկ երկրաբան Շահեն Խաչատրյանը համաձայն չէ նման հիմնավորման հետ և դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած բնապահպանական հանդիպման ժամանակ նա հայտնեց իր դիրքորոշումը․«Երբ ինձ հրավիրեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակ, ղեկավարությունը փորձում էր համոզել, որ գոյություն ունի Ամուլսարի հիդրո-երկրաբանական բլոկը։ Այդ պատճառով՝ որպես ապացույց, ինձ ներկայացրին երկրաբանական մի քարտեզ, բայց քարտեզի վրա պարզ երևում էին կետագծերը, որոնք երկրաբանության մեջ կոչվում են խզումներ։ Դրանք ճեղքավորված, ջարդոդված, փշրված ապարներն են, իսկ Ամուլսարում կան բազմաթիվ ճեղքեր՝ ամենատարբեր ուղղություններով։ Սա փաստում է, որ այստեղ բլոկ լինել չի կարող»։

Նույն հանդիպման ժամանակ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը բացատրեց, որ ճեղքերի ու ճաքերի պատճառով ձնհալից, անձրևներից առաջացող հոսքերը ավելի արագ են ներծծվելու խոր շերտեր․ «Ամուլսարի հանքի շահագործման դեպքում մենք գործ ունենք անկառավարելի ռիսկի հետ, քանի որ Ամուլսարը կազմված է հրաբխային ճաքճքած ապարներից։

Սա նշանակում է, որ այս սուլֆիդային հանքավայրի շահագործումից առաջացած վտանգավոր թթվային ռեակտիվ ջրերը հեշտությամբ կներծծվեն ամենախոր շերտերը և կմիախառնվեն մաքուր ջրերին՝ փոխելով դրանց քիմիական կազմը։ Եվ այսպիսի աղտոտված ու թթու ջրերի ելքը ապակենտրոնացված է։ Այսինքն չկա ինչ-որ հստակ մի տեղ, որտեղից դուրս են գալիս այդ աղտոտված ջրերը, որը հնարավորություն կտա այդ ջրերը հավաքել և ինչ-որ կերպ չեզոքացնել․․․ »։

Նշենք նաև, որ Ամուլսարի տարածքում են գտնվում Գնդեվազ և Սարավան գյուղերի արոտավայրերը, իսկ գյուղերը հանքավայրից 5 կմ են հեռու։ Ըստ բնապահպանների, եթե հանքը անցնի շահագործման, ապա միանշանակ կաղտոտվեն գյուղերի ջրերը, հողերը և օդը։ Էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը բնապահպանական հանդիպմանը ասաց․ ««Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փորձաքննության մեջ չեն նշվում մթնոլորտային օդի աղտոտումը կանխող հստակ քայլեր։ Այնտեղ խոսվում է ջրցան մեքենաների մասին, որոնք չեմ կարծում, թե արդյունավետ են։

Նման իրավիճակում կարող ենք ասել, որ խախտվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածները»։ 31-րդ հոդվածում նշված է․ «արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»:

Բացի այն, որ վտանգի տակ են Ջերմուկի հանքային ջրերը, նաև վտանգի մեջ են քաղաքի բնակիչները և առողջարանային քաղաք Ջերմուկը։ Նազելի Վարդանյանը փաստում է․ ««Լիդիան Արմենիա»-ի կողմից անտեսվել է Ջերմուկի գործոնը։ Ի սկզբանե՝ փորձաքննությունների ընթացքում, Ջերմուկը չի դիտվել որպես ազդակիր համայնք, այդպիսի տարածաշրջան է համարվել Կեչուտը, բայց երբ հասկացան, որ վերջինս միշտ գտնվել է Ջերմուկի վարչական տարածքում, Կեչուտի փաստն էլ հանեցին։ Բայց 2016թ․-ի փորձաքննական նյութերում Ջերմուկը համարվում է որպես ազդակիր համայնք, սակայն այնտեղ չեն իրականացրել հանրային լսումներ և հաշվի չի առնվել քաղաքացիների կարծիքը»։ Սա նշանակում է, որ խախտվել են ոչ միայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածները, այլև խախտվել են Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Նազելի Վարդանյանի խոսքով լսումներ չեն իրականացվել նաև Գնդեվազ և Սարավան գյուղերում։

Ջերմուկը՝ որպես առողջարանային քաղաք, շատ կարևոր է թե՛ տեղացիների կենսագործունեության համար, թե՛ Հայաստանի տնտեսական զարգացման համար՝ որպես զբոսաշրջային քաղաք։ Բնապահպանները վստահ են, որ հանքի շահագործմամբ ոչ միայն կվտանգվեն Ջերմուկի հանքային ջրերը, այլև հանքի պայթեցումների հետևանքով և տարածաշրջանին բնորոշ քամիների արդյունքում փոշին կհասնի նաև քաղաք։ Այս ամենի հետևանքով Ջերմուկը կդադարի լինել առողջարանային քաղաք։
Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր պաշտոնական կայքում ներկայացնում է հետևյալ տեսակետը։ «Հանքի և Ջերմուկ քաղաքի միջև առկա հեռավորության պատճառով հանքի շահագործման ժամանակ առաջացող աղմուկով, վիբրացիայով և փոշով պայմանավորված ազդեցությունները կլինեն աննշան: Ջերմուկից մասամբ տեսանելի կլինի հանքի շահագործման գործընթացը, ինչով պայմանավորված վիզուալ ազդեցությունները նույնպես կհասցվեն նվազագույնի՝ ձեռնարկված լայնածավալ միջոցառումների շնորհիվ: Որպես օրինակ կարելի է բերել վիզուալ ազդեցությունների նվազեցման նպատակով Գնդեվազի մայրուղու երկայնքով տնկված ծառերը»։

Բնապահպանների կարծիքով Ամուլսարի հանքավայրի շահագործումը կունենա անդառնալի հետևանքներ մեր երկրի համար։ Տասը տարի հետո Ամուլսարի տարածաշրջանը կլինի ոչ պիտանի և մասամբ վերականգնելն էլ դժվար կլինի։ Կոչնչանան բազմաթիվ բուսատեսակներ ու կենդանատեսակներ(այդ թվում Կարմիր գրքում գրանցվածները), կփոխվի քաղցրահամ և հանքային ջրերի քիմիական կազմը, ջրերը կդառնան թթվային, որոնք ունեն քայքայիչ հատկություն, կվտանգվի Սևանա լիճը և նրա էկոհամակարգը, Ջերմուկը կդադարի լինել առողջարանային քաղաք, կվատթարանա ազդակիր համայնքների բնակիչների առողջական վիճակը և այլն։ Եվ այս խնդիրները կարգավորելու համար պետությունից կպահանջվեն ահռելի ծախսեր։

«Հանքի գործունեության դադարեցումից հետո Հայաստանի ընթացիկ ծախսերը կգերազանցեն շահագործման ժամանակ ստացած եկամուտները»,- հանդիպման ժամանակ փաստեց աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

Այո, չի բացառվում, որ ՀՀ-ի համար Ամուլսարի հանքի շահագործումը տնտեսական մեծ ներդրում է։ Շատերին անմտություն կթվա դադարեցնել տնտեսական զարգացումը՝ մանավանդ հայաստանյան պայմաններում։ Մյուս կողմից էլ չպետք է անտեսենք շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը։ Մինչև հիմա էլ հասարակության մեջ դեռ կա այն պատկերացումը, որ բնապահպանները, պայքարելով շրջական միջավայրի պահպանության համար, դեմ են քաղաքակրթությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը։ Եվ շատերի կարծիքով գոյություն ունի զարգացման երկու տարբերակ՝ ետ դարձ՝ դեպի քարանձավային կյանք կամ առաջ՝ դեպի շրջակա միջավայրի անխուսափելի կործանում։

Սակայն քաղաքակիրթ աշխարհում գտել են այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը՝ այլընտրանքայն մի ձև, որը կհամատեղի մարդկության սոցիալական բարօրությունը և շրջակա միջավայրի պահպանությունը։ Այն կոչվում է կայուն զարգացման հայեցակարգ։ Հասկացությունն առաջին անգամ օգտագործվել է 1987թ․-ին՝ ՄԱԿ-ի կոնֆերանսներից մեկի ժամանակ՝ Գրու Հարլեմ Բունթլանի զեկույցում, որտեղ կայուն զարգացման հայեցակարգը սահմանվում է որպես զարգացում, որը բավարարում է ներկա սերնդի կարիքները, միևնույն ժամանակ վտանգի տակ չդնելով ապագա սերնդի կարիքները բավարարելու հնարավորու-թյունները։

Կայուն զարգացումը նախատեսում է տնտեսական աճ, որը կբարձրացնի հասարակության կենսամակարդակը և միևնույն ժամանակ գումար կխնայի, որի հաշվին էլ հնարավոր կլինի պաշտպանել շրջակա միջավայրը։ Եվ այսօր խնդիր է դառնում հետամուտ լինել «կայուն և պատասխանատու» հանքարդյունաբերությանը։
«Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ Ամուլսար ծրագրի դեմ առաջ եկած բողոքների հիմքում ընկած է ապակողմնորոշիչ տեղեկատվություն։

Բնապահպանների կարծիքով Ամուլսարի շահագործման նախագիծը պետք է շահառու բոլոր կողմերի մասնակցությամբ անցնի համապատասխան փորձաքննության, յուրաքանչյուր քայլ համապատասխանեցվի ՀՀ օրենքի և միջազգային մի շարք նորմերի հետ։ Պետք է շահառու բոլոր կողմերն էլ հիմնավորված և ապացույցներով տան իրենց դրական եզրակացությունը։ Պետք է ճիշտ կերպով բալանսավորվեն վնասներն ու շահույթները, գնահատվեն կառավարելի և անկառավարելի ռիսկերը։ Այս ամենից հետո արդեն գալ վերջնական եզրակացության։

Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ բարձրացած աղմուկը, կարծես թե նպատակ ունի հասնելու այս պահանջների իրագործմանը։ Եվ մինչ ակտիվ քաղաքացիները պայքարում են շահագործման գործընթացը սկսելու դեմ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանքավայրում ակտիվ կերպով շարունակում է 2016թ․ օգոստոսի 20-ից մեկնարկած շինարարությունը։

Հ․Գ․ ՀՀ վարչական դատարանում երկու տարուց ավել է, ինչ շարունակվում է Գնդեվազ համայնքի մի քանի բնակիչների դատական գործն ընդդեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Բնապահպանության նախարարությունների։ Հայցվոր կողմի իրավունքները դատարանում պաշտպանում է փաստաբան Հայկ Ալումյանը։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել 02-04-2015թ․-ին, որով պահանջվում է չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը։

Այլ կերպ ասած, վիճարկվում են բոլոր դրական թույլտվություն ստացած փորձաքննությունները, որոնք տրվել են ՀՀ էներգետիկայի և Բնապահապանության նախարարությունների կողմից: Ինչպես նաև բողոքարկվում է Բնապահպանության նախարարության կողմից տրված ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը, որտեղ խախտված են Սևանի մասին օրենքը և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին օրենքը:

Նշենք, որ մի քանի գնդեվազցիների հետ հայցվոր կողմ էին համարվում նաև «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները, սակայն, դատավոր Կարեն Զարիկյանի 2017թ․-ի օգոստոսի 30-ի որոշմամբ, վերջիններս դուրս մնացին դատական գործընթացից այն պատճառաբանությամբ, որ այս ՀԿ-ների հայցը չի համապատասխանում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքին։ Բայց «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը Վարչական դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ դատարանում, սակայն Վերաքննիչ դատարանում այդ բողոքը հնարավոր կլինի քննարկել միայն 2019 թվականի ապրիլի 26-ին:

Նելլի Գասպարյան

դիտվել է 917 անգամ
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan