Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը՝ «Տոտենհեմի» դեմ խաղում
Whoscored.com-ը հրապարակել է «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում:
Մխիթարյանն այդ խաղում դարպասի ուղղությամբ հարված չի կատարել։ Մխիթարյանի 24 փոխանցումներից 79.2 տոկոսն է արդյունավետ եղել: 29-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ հաղթել է օդային պայքարում, շրջանցել մրցակցին և կասեցրել մրցակցի փոխանցումը, մեկ անգամ էլ հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նա կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 3 խախտում :
Մխիթարյանը ստացել է 6.26 գնահատականը: