Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից. ԱԳՆ
Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից։ Այս մասին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաղորդել է թվիթթերյան իր էջում՝ Բաքվի հերթական հայտարարությանն արձագանքելով իբր «հայկական սադրանքի» մասին։
«Փորձելով շեղել ուշադրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի քարոզիչները հայերի նոր գաղտնի, տրամաբանա-բովանդակային դիվերսիոն զենք՝ փչացած ՈՒԱԶ-իկ են հայտնաբերել։ Զենքը օպերատիվ կերպով վնասազերծվել է։ Բուռն ծափեր»,- գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։