Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են ВАЗ 2102-ը, Mazda-ն, ГАЗ 3110-ն ու Mercedes-ը
Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատյան փողոցում բախվել են 38-ամյա Բագրատ Մինասյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 34 SD 172 համարանիշի, 28-ամյա Հայկանուշ Մինասյանի վարած Mazda մակնիշի 34 SA 383 համարանիշի, 55-ամյա Սամվել Հովհաննիսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 22 SO 823 համարանիշի և 65-ամյա Ժորա Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի 35 GG 128 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։