Շիրակի պետհամալսարանի ռեկտորը՝ պրիմիտիվ «մուտիլովշչիկ»
Շիրակի պետհամալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բացարձակ չզարմացա, երբ ծանոթացա Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի արձագանքին պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովահաննես Խորիկյանի այսօր հայտարարած անժամկետ հացադուլին՝ կապված ռեկտորի հերթական անօրինականությունների հետ...
Սահակ Մինասյանը իր պարզաբանման մեջ բացահայտել է,որ բուհի ներկայիս կանոնադրությունը բացարձակ կապ չունի բուհի հետ:
Մտադրություններ չունեմ մեկնաբանելու կրթական գործի Կոլումբոս ռեկտորի անհոդաբաշխ մտքերը, քանի որ իրեն հարգող յուրաքանչյուր ոք դա կանտեսի.Սահակ Մինասյանի այս անգրագիտությունը և տգիտությունը մեկնաբանելը ժամանակի վատնում է:
Ինձ ավելի հետաքրքրեց սույն ստախոսի այն միքտքը,որ Հ.Խորիկյանը 2016 թ-ի ամբիոնի վարիչի ընտրություններում պարտվել է: Ինչպես ասում են,սա սովորական սուտ չէ...Ես կասեի,սա Սահակ Մինասյանի հերթական լկտի «մուտիլովշչիկությունն» է:
Հետաքրքիր է, ո՞վ է այս ապատեղեկատվության հեղինակը: Ո՞վ է հնարել այս թվերը,որ Սահակ Մինասյանն էլ կրկնի: Շատերը կարող են ինչ ասես հնարել և զրպարտել մարդկանց,բայց իրենց թույլ չեն տալիս:
Բոլորը չեն կարող լինել Սահակ Մինասյան,որը,համոզված եմ,եթե պահանջես ապացույցներ, ապա չի էլ ներկայացնի: Կարևորը՝այդ պահին բոլորին խաբելն ու մոլորեցնելն է: «Միամիտ» Սահակ Մինասյանին տեղեկացնեմ,որ իր նախընտրելի թեկնածուին ամբիոնի 24 դասախոսներից ընդամենը մեկն է ձայն տել,բացի իրենից: Ի գիտություն հայտնի կաշառակեր Սահակ Մինասյանի հավելեմ,որ բացարձակ զարմացած չեմ նրա մեկնաբանությունից. «Նմանը նմանին է պաշտպանում»:
Աշխատանքի ժամին Խորիկյանի հացադուլը մեկնաբանելով «մուտիլովշչիկ» Սահակ Մինասյանը իրեն ավելին է թույլ տվել,քան ինքը կարող է: Իսկ հետաքրքիր է,ուրիշի պատասխանատվության մասին բարձրաձայնող ռեկտորը կարող է ասել,թե աշխատանքային օրերին և աշխատանքային ժամին ինչու է թրև գալիս երևանյան սրճարաններում: Երևի դրա համար է 785 հազար դրամ աշխատավարձ ստանում:
Հ.Գ.Խորհուրդ կտամ Սահակ Միանսյանին այսուհետ շատ զգույշ լինել ապատեղեկատվություն տարածելուց: Ես կարող եմ բավական մանրամասնորեն բացահայտել պարոն Մինասյանի թե՛ բուհական,թե՛ դպրոցական գնացուցակները...Ապացույցներով»;