Սահակաշվիլիին արտահանձնում են Լեհաստան (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի թիմակից Դավիթ Սակվարելիձեն ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ Կիևում ձերբակալված Սահակաշվիլիին տարել են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան:
«Ամբոխը շարժվում է «Բորիսպոլ» օդանավակայան»,-գրել է նա:
«Московский Комсомолец»-ը հաղորդել է, որ Միխայիլ Սահակաշվիլին արդեն ուղիղ չարթերային չվերթով մեկնել է դեպի Լեհաստան, և հավելել, որ սա արտահանձնում է: