Ձմեռային Օլիմպիադայում աղիքային գրիպի համաճարակ է տարածվել
Ձմեռային Օլիմպիական խաղեր - 2018-ին տարածում է գտել նորովիրուսի համաճարակը: Երկուշաբթի օրը‚ փետրվարի 12-ին շրջանային կոմիտեում հայտարարել են հիվանդության 194 դեպք‚ հայտնում է Страна-ն:
Նշվում է‚ որ նորովիրուսը դա աղեստամոքսային խանգարման տեսակ է‚ որին նաև անվանում են աղիքային գրիպ: Նրա նախանշաններն են փորլուծությունը և փսխումը:
Օլիմպիական խաղերի շրջանային կոմիտեն փետրվարի 12-ի դրությամբ հաստատել է արդեն նորովիրուսային վարակի 194 դեպք Փհենչխանում: Կարանտինի մեջ են 47 հոգի:
Այսօր‚ փետրվարի 12-ին վարակի ևս 17 դեպք է գրանցվել. 8-ը՝ Փհենչխանում և 9-ը՝ Կաննինում: Բոլոր հիվանդները անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել:
Հիշեցնենք‚ որ վիրուսի տարածման մասին հայտնի է դարձել փետրվարի 8-ին: