Սլովենիայում ոստիկանները գործադուլ են անում (տեսանյութ)
Սլովենիայի ոստիկանությունը դուրս է եկել ցույցի՝ երկուշաբթի օրը‚ փետրվարի 12-ին‚ պահանջելով աշխատավարձերի բարձրացում՝ տոկոսով: Ինչպես հայտնում է Reuters-ը‚ հասարակական գործադուլների առաջին ալիքը սկսվել է այսօր:
Սլովենիայի արհմիությունների առաջնորդները հայտնել են‚ որ բուժքույրերը երեքշաբթի երկու ժամերի ընթացքում կդադարեն աշխատել նույն պահանջով‚ իսկ ուսուցիչները՝ փետրվարի 13-ին:
Կառավարության շենքի մոտ շուրջ 200 ոստիկաններ բողոքի ակցիա են արել: Նրանք բերել են իրենց հետ վարչապետ Միրո Ցերարի նկարներով պաստառներ՝ ականջները փակած‚ կարծես թե նրանց պահանջը լսել չցանկանալիս: