Ավստրիայում ուղևորատար գնացքներ են բախվել
Ավստրիայի հարավ-արևելքում գտնվող Շտիրիա շրջանում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 1 մարդ է զոհվել, մոտ 20 հոգի վիրավորվել: Այս մասին հաղորդում `Associated Press-ը:
Ոստիկանության խոսնակ Լեո Ջոզեֆուսը հայտարարել է, որ մի գնացքը հարվածել է մեկ այլ գնացքի: Միջադեպը տեղի է ունեցել Գրաց քաղաքից 60 կիլոմետր հյուսիս գտնվող Նիկլասդորֆ քաղաքի կայարանում՝ տեղի ժամանակով ժամը մոտ 12:25-ին:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայությունները: