Հունական ընդդիմության ղեկավարի կնոջ վրա մահափորձ են իրականացրել
Հունական պահպանողական ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կնոջ գրասենյակի մոտ պայթուցիկ են պայթեցրել: Այս մասին հայտնում է Life.ru-ն հղում տալով Կիրիակոս Միցոտակիսին:
Հատկանշական է‚ որ ինքը լիդերը այս ամենի մեջ մեղադրում է հունական կառավարությանը:
«Այս ամենին հետևում է Մաքսիմի Դղյակի (Հունաստանի նախարարի նստավայրը) ընդհատակը և իհարկե այս ամենը մարմնավորում է նրանց ցանկությունը՝ հարված հասցնել ինձ: Մենք նրանցից չենք վախենում և այս ամենը էսպես չենք թողնի»‚ - գրում է կուսակցության ղեկավար Միցոտակիսը՝ իր Twitter էջի միջոցով:
Պայթյունի հետևանքով Մարեվա Գրաբովսկի-Միցոտակիսի գրասենյակի դիմային դուռն է վնասվել: Դեպքը տեղի է ունեցել նախորդ ուշ գիշեր: