Շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսությունը ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցով, որը հիմված կլինի խոհեմության վրա. Ռումեն Ռադև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում պետական այցով գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:
Նա նշեց, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների միջնորդությամբ, այսինքն՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի մասնակցությամբ, ինչպես նաև Եվրամիության աջակցությամբ:
«Շատ կարևոր է երկու երկրների նախագահների ակտիվ երկխոսությունը, որը հիմված կլինի խոհեմության վրա: Իսկ Բուլղարիան իր հերթին կաջակցի, որ այս դիրքորոշումը իրականացվի»,- ասաց նախագահ Ռադևը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման օրակարգում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: