Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Lexus-ն ու ВАЗ 21013-ը. կան վիրավորներ (լուսանկար)
Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց բախվե;լ են Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վանիկ Մանուչարյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 35 PT 153 համարանիշի և Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Վահե Ղոչիկյանի վարած Lexus մակնիշի 35 ZQ 265 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Մանուչարյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 46-ամյա Ոսկեհատ Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Ղոչիկյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ։