Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել. Բաղդասարյան
ԱԺ ճեպազրույցների ժամին Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մտավախությունները փարատեց՝ ՀՀԿ-ը չի տապալի փետրվարի 16-ին «Ելքի» կողմից հրավիրված գնաճի թեմայով արտահերթ նիստը:
«Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել, ՀՀԿ-ն նմանատիպ մտադրություն չունի, մենք պետք է մասնակցենք նիստին, իհարկե պետք է կրկնվի այն, ինչ եղել է լսումներին, որի ժամանակ հիմնավոր կարողացել ենք փաստարկել այսօրվա իրավիճակը, սակայն հարգելով մեր գործընկերներին՝ կմասնակցենք և ևս մեկ անգամ կհիմնավորենք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե փետրվարի 16-ին իրենք արտահերթ նիստ են հրավիրել՝ կապված թանկացումների հետ, սակայն վստահ չէ, որ ՀՀԿ-ը կներկայանա նիստին: Ըստ նրա՝ այս գումարման խորհրդարանում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է: