Հայաստանում ռուս օդաչուները «ոչնչացրել» են պայմանական հակառակորդի աերոդրոմը
Հայաստանում «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների և Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական աերոդրոմը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին:
«Լեռնային տեղանքի բարդ օդերևութաբանական պայմաններում թռիչքային առաջադրանքներ կատարելիս ուղղաթիռների անձնակազմները հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի ավիացիոն տեխնիկային, աերոդրոմի ենթակառուցվածքներին և ոչնչացրել են թռիչքուղին»,- ասել է Աստաֆևը:
Նրանք նաև մշակել են պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերից խուսափելու գործողություններ:
Նշվում է, որ մարզումների ընթացքում կործանիչների և ուղղաթիռների անձնակազմները կատարել են ավելի քան 20 թռիչք: