Միկրոավտոբուսի և բեռնատարի բախման արդյունքում 10 չինացի է զոհվել (լուսանկարներ)
Չինաստանի Ազգային Հանրապետության Հուբեյ նահանգում միկրոավտոբուսը և բեռնատարը բախվել են, ինչի արդյունքում զոհվել են 10 հոգի՝ այդ թվում երեխաներ, հայտնում է Life.ru-ն:
Չինական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Խուանշի շրջանի Յանսին ճանապարհին: Վթարի մեղավորը միկրոավտոբուսի վարորդն է, ով դուրս է եկել դիմային գոտի և բախվել բեռնատարին:
Միակ տուժածը հիվանդանոց է տարվել: